կարևոր
2608 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-24 14:12

Բայդենի ուղերձին ընդառաջ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը մեկնաբանում է ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությյունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործում, արդեն մի քանի տասնամյակ է՝ մեծ ջանքեր է գործադրում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Վերջին ամիսներին հանձնախումբը սերտ համագործակցել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հետ, ինչ արդյունքում 38 սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչով դիմել են Բայդենին՝ ճանաչելու Հայոց  ցեղասպանությունը:

Ամերիկայի 46-րդ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձից ժամեր առաջ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը պատմել է ակնկալքների ու Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: