կարևոր
1705 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 13:40

Գրանցվել է 2-րդ երկրաշարժը՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ-արևելք

Գրանցվել է 2-րդ երկրաշարժը՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ-արևելք

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:13-ին, (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 24-ին ժամը 08:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.10⁰ և արևելյան երկայնության 44.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից` 16 կմ հարավ-արևելք (Գառնի գյուղից 5 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ: