կարևոր
1603 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 12:58

Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում. Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր

Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում. Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր

Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ Այդ օրը մենք հիշատակում ենք երիտթուրքերի շարժման կողմից 1915-1923 թթ․ սպանված մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերին։ Այս ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ամբողջ միջազգային հանրության կողմից։ Միայն աշխարհի 29 երկրներ է հաստատել քրիստոնեական պատմության այս դաժան էջի լրջությունը։ Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում»,- նշել է պատգամավորը:

«Որպես Իտալիայի ներկայացուցիչ, կցանկանայի հիշատակել ցեղասպանության դատապարտումը, որը դեռևս իր ընթացքի մեջ է, և վերապրած հայերին մեծագույն սիրով ընդունելությունը, որոնք ժամանակի ընթացքում մեր երկրում ինտեգրման հիանալի օրինակ են եղել: Հետևաբար, ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք»,- եզրափակել է Ռեջիմենտին: