Եվրոպահան խորհրդարանի ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը իր թվիթերյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
«Այսօր, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության կողմից իրականանացված հանցանքների անմեղ զոհերի հիշատակին։ Երբեք բավարար չէ հիշեցնել մի պարզ ճշմարտություն՝ աշխարհի բոլոր ազգերը իրավունք ունեն խաղաղ եւ արժանապատիվ կյանքի»։
«Չպետք է մոռանանք, որպեսզի թույլ չտանք Հայոց Ցեղասպանությունը նորից կրկնվի»,- նշել է Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության պատգամավոր Ֆլեքս Բելամին: