կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 11:16

Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի փոխնախագահ

Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի փոխնախագահ

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ուղերձում:

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանված հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց կյանքերը:

Մենք պարտավոր ենք բոլոր այս մարդկանց հիշատակը մեր սրտերում վառ պահել:

Սակայն խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ նաև ապագայի: Մենք՝ գերմանացիներս, մեր առջև խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ու մերձեցմանը»,- նշել է Հանս-Պետեր Ֆրիդրիխը: