կարևոր
1879 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-24 11:08

Հիշում ենք, պահանջում ենք, ազատագրելու ենք. Հայոց Ցեղասպանության պաստառը տեղադրվել է Շուշիի տանկ-հուշարձանում

Հիշում ենք, պահանջում ենք, ազատագրելու ենք. Հայոց Ցեղասպանության պաստառը տեղադրվել է Շուշիի տանկ-հուշարձանում

Հիշում ենք, պահանջում ենք, ազատագրելու ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և հրապարակել տեսանյութ՝ Շուշիի տանկ-հուշարձանի տարածիքց:

«106 տարի առաջ թուրքը ցեղասպանություն գործեց 1.500.000 հայերի նկատմամբ և մնաց անպատիժ՝ ինչը բերեց նոր ոճռագործությոգնների և կրկին իր զոհը հայն է։ Բայց մենք չենք լռելու և պայքարելու ենք հանուն մեր նահատակների և հանուն մեր ազատության։

Պայքար, պայքար մինչև վերջ»:

«Պաստառը կախել եմ ադրբեջանցիների աչքի առաջ, այդ պահին նրանց ավտոշարասյունը իջնում էր Շուշիից։ Կատաղել էին, հաչոցները դրել ու նկարում էին հեռախոսներով»,- գրում է Դավիթը։

Շուշիի ճանապարհին գտնվող Տանկի հուշարձանի մոտ հայ երիտասարդները Հայոց Ցեղասպանության պաստառ են տեղադրել: Գագիկ Ավշարյանի կողմից վերականգնված Տ-72 տանկը Շուշիի ազատագրումը խորհրդանշող հուշարձան է։

Հիշեցնենք, որ  Դավիթի վերջին աշխատանքներում արտացոլված են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկանց ապրած ցավը, կորուստը, խորտակված երազանքները, բայցև ապրելու վճռականությունը, հավատն ապագայի հանդեպ: