01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
«Ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում շուրջ 10 հազար մարդ մասնակցել է ջահերով երթի՝ ոգեկոչելու ավելի քան մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը»,- գրում է Al Arabiya թերթը
Ապրիլի 23-ին Երևանում անցկացված ամենամյա ջահերով երթի մասին հոդվածում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ «Թեև Թուրքիան ընդունում է 1915-ին տեղի ունեցած բազմաթիվ սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը` նշելով, որ այդ թիվը չափազանցված է և որ այդ մահերն օսմանյան կայսրության փլուզման ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների հետևանք են եղել, գրում է պարբերականը։
Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է այսօր ՝ շաբաթ օրը, սպասվող «հայտարարությանը» «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ, ինչը, կարծես, հաստատում է այն ճանաչելու ԱՄՆ նախագահ Բայդենի պատրաստակամությունը:
Թերթը, եզրափակելով անդրադարձը, նշել է, որ Թուրքիան առ այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ նրան, որ այն ճանաչվել է ավելի քան 20 երկրի կողմից, և հավելել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը՝ դրանով դառնալով Միացյալ Նահանգների առաջին ղեկավարը, որը պաշտոնապես կարտասանի այդ եզրույթը։