12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցյալն արձագանքում է ներկային, հուշահամալիրը մեզ սովորեցնում է ռազմական գործողությունները, եթե նույնիսկ դրանք հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն:
«Թող որ այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայրերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնություններով, վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրավեր է նետում անցյալին: Սպառնալիքը, որը, թվում էր, մարել է, կարող է կրկին բռնկվել, կենդանի հիշողությունը պատմության ողբերգական կրկնության դեմ լավագույն պատվարն է»,-ասաց նա:
Ժերար Լարշեի խոսքով՝ 1915-ից հետո բազմաթիվ հայեր, որոնք ստիպված էին արտագաղթել, ապաստան են գտել Ֆրանսիայում:
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն: