Փարիզում կատարվել է Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: