կարևոր
316 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-04-24 10:15

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Օհանյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նախատեսվում է, որ Վարդինե Օհանյանը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նա ելույթը է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Օհանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահի անունից մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ  2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությոնը: