կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-24 09:10

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին

Ապրիլի 24-ը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն է, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուքիայի իշխանությունները՝ Երիտթուրքերը. Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ։ Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: