կարևոր
2590 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 22:34

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց

Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը։ Զաքարյանն ազատ արձակվեց։

Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

Ապրիլի  21-ի ուշ գիշերվանից իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումները սյունեցիների և Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Ոստիկանները գիշերը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի տուն են այցելել և հրավիրել Մեղրիի ոստիկանության բաժին: