կարևոր
5932 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-23 19:30

Ճանաչում, դատապարտում, հատուցում․ Երևանում մեկնարկել է ջահերով երթը

Ճանաչում, դատապարտում, հատուցում․ Երևանում մեկնարկել է ջահերով երթը

Երևանում՝ Ազատության հրապարակից, մեկնարկում է ավանդական Ջահերով երթը։

Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն օրեր առաջ ներկայացրել է Ջահերով երթի խորհուրդը և նշել, որ այն պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, որոնք պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին։