կարևոր
2587 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-23 17:55

Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան

Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան

  
Փաստաբան Լուսինե Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է մի գրություն, որը, նրա պնդմամբ, ԱԱԾ տնօրենն ուղղել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահին:

Հրապարակված հատվածում, մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը եւ մինչ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ:

Փաստորեն, մինչ Փաշինյանը պնդում է, թե եռակողմ համաձայնագրում Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան, իսկ Մեղրիում դժգոհությունը, իր խոսքով, «մարդկանց փոքր խմբակի» ստեղծած տպավորությունն է, ըստ ԱԱԾ պետի՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տրամադրելու հարցը դեռ անորոշ է, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ամբողջ բնակչության շրջանում: