«Կա վտանգ և այդ վտանգը պահանջում է պետական ռեսուրսների, ընդհանրապես ողջ ազգի լրջագույն մոբիլիզացիա և ոչ թե զինվորական մոբիլիզացիա, այլ ռեսուրսների՝ մտավոր, մարդկային մոբլիզիցիայի կարիք կա ընդհանրապես հայ ժողովրդի՝ այդ թվում Սփյուռքի: Ամենից վատ բանը վտանգները բացառելն է»: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք այն վիճակում ենք, որ պետք է ամեն օր ընդունենք, որ այդ վտանգը կա, և ամեն օր պետք է քայլեր ձեռնարկենք այդ վտանգից խուսափելու և այդ վտանգը չեզոքացնելու համար»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը «շշմելու» որակեց խորհրդարանի, կառավարության քննարկվող հարցերը և նկատեց, որ առաջնահերթությունների հարցը ի սպառ բացակայում է Հայաստանում, և Հայաստանի իշխանությունները չեն կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից, և դա է պատճառը, որ վեց ամիս անց այդ ուղղությամբ չի արվել ոչինչ և նոր քննարկում են, որ բարեփոխումներ պետք է արվեն Զինված ուժերում։
Պատասխանատվությունից փախչող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի իշխանությունից: Իշխանության հիմնական ֆունկցիան որոշում կայացնելը եւ դա իրագործելն է եւ պատասխանատվություն կրել այդ որոշումների հետեւանքների համար: Այն իշխանությունը, որ փախչում է պատասխանատվությունից, ինքն ասում է՝ ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, բայց ես իշխանություն չեմ, իմ հետ հուսյեր մի կապեք»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ փորձելու են իր դեմ աշխատեցնել թեզը, որ Քոչարյանը մարտնչող է, եւ եթե գա իշխանության պատերազմ կհրահրի. «Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ իշխանության շուրջ գտնվող որոշ կերպարներ հնչեցնում են նման կարծիքներ: Ես ընդամենը կհիշեցնեմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները: Այն ժամանակ, երբ 1998-ին եղավ իշխանափոխություն, հրաժարական տալուց առաջին նախագահն ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս: Ես վստահ եմ, որ ինքն անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը: Մենք ունեցանք ամենից խաղաղ 10 տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերն ունեցանք հակառակորդի կողմից շփման գծում: Հիմա ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Նաեւ բարեկեցիկ կյանք: Այդ 10 տարիների ընթացքում եւս ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին»,-ասաց նա:
Անդրադառնալով նախատեսվող արտահերթ ընտրություններին՝ Քոչարյանը նշել է, որ ընտրություններում հիմնական թիրախն ինքն է լինելու։ «Հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Ընտրությունները լինելու են երկբևեռ, եւ այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ փոխարեն քարոզչություն են անում: Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձեւավորմանը:
Հիմա ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում: Հանգիստ ենք․ հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները: Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնել նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ միգուցե ես հետ կմնամ: Էդպես չի, պլանավորված, մենք գիտենք՝ ենբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով․ հանգիստ մնացեք, ուղղակի այս հարցում վստահեք ինձ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․