կարևոր
1624 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-23 17:12

Երևանում ահազանգողը ներկայացել է, որ ինքը չեչեն է և գտնվում է «Կապույտ մզկիթի մոտ», որտեղ ահաբեկչություն է կատարելու

Երևանում ահազանգողը ներկայացել է, որ ինքը չեչեն է և գտնվում է «Կապույտ մզկիթի մոտ», որտեղ ահաբեկչություն է կատարելու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դեռևս անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Երևան քաղաքի «Փակ շուկայի» դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։

Ժամանել են ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ներկայացել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ԱԻՆ-ի կինոլոգները։ Տեղում են նաև ԱԻն ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները։