կարևոր
1801 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-23 16:33

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը. փաստաբան

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը. փաստաբան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցիների գործով գնդապետ Արայիկ Թումանյանի ձերբակալությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը դատավոր Վ.Գրիգորյանի որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ, շնորհակալություն Դատարանին…»,- գրել է նա։