19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը՝ որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։