Վթարի վերացման աշխատանքներն Արզնի-Երևան ջրատարի վրա ավարտական փուլում են: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Արաբկիրի Կորեայի ձոր կոչված տարածքով ձգվող խողովակաշարից հեռացվել է կոտրված 5 մետրանոց թուջե սեկցիան: Փոխարենը տեղադրվել է պողպատյա սեկցիա: Մնացել է վերջացնեն դրա եռակցումը, կարանահպումն ու ամրացումը:
Մի քանի ժամից Արզնիի աղբյուրից ջուր բաց կթողնեն խողովակաշարով, և թաղամաս առ թաղամաս կսկսվի վերականգնվել Արաբկիրի, Կենտրոնի ու Էրեբունու ջրամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։