կարևոր
586 դիտում, 1 ամիս առաջ - 2021-04-23 14:45

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ Հունաստանի վարչապետը նամակ է հղել ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ Հունաստանի վարչապետը նամակ է հղել ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբին

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով՝ Հունաստանի վարչապետը նամակ է հղել ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբին:

Նամակում ասված է, որ 1915-ի ոճիրից 106 տարի հետո, մարդկությունը չի մոռացել մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը:

«Այսօր, ինչպես յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, հարգելու ենք անմեղ զոհերի հիշատակը՝ հայտնելով մեր հավատարմությունը մարդկային կյանքի հարգանքին ու արժանապատության սկզբունքներին»,-ասված է Հունաստանի վարչապետի նամակում:

Հունաստանի վարչապետը հիշեցրել է, որ Հունաստանն աջակցել է Հայաստանին վերջին փորձության ընթացքում՝ նկատի ունենալով արցախյան պատերազմը:

«Այսօր մեր երկիրն աջակցում է տարածաշրջանում անվտանգության հաստատման գործընթացին՝ միջազգային իրավունքի կանոնների հիման վրա», - նշված է նամակում:

Հիշեցնելով, որ Հունաստանն առաջին պետություններից մեկն էր, որ ապաստանեց հալածված հայերին ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Հունաստանի վարչապետը ընդգծել է, որ այս ոճիրի մոռացությունը դռներ կբացի կրկնելու այն արարքները, որոնք իրենց մռայլ հետքն են թողել պատմության վրա:

«Հետեւաբար, մեր խոսքերը պետք է ուղեկցվեն այն գործողություններով, որոնք պիտի կարողանան կասեցնել խտրականությունը, ատելությունը եւ բռնությունը: 106 տարի հետո, ուրեմն, կհիշենք, կմնանք արթուն եւ կգործակցենք»,-եզրափակել է Հունաստանի վարչապետը: