Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով:
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը նախօրեին ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։