կարևոր
1753 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-23 13:32

Կանադայի Քվեբեք նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը նշանավորող բանաձեւը

Կանադայի Քվեբեք նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը նշանավորող բանաձեւը

ՀՅԴ Հայ Դատի Քվեբեքի Հանձնախումբը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին Կանադայի Քվեբեք նահանգի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցը նշանավորող բանաձեւը, որը ներկայացրել է պատգամավոր Մարուա Ռիզքին: Բանաձևի մեջ մասնավորապես շեշտված է.

- Վերջին տարիների ընթացքում Հայ ժողովուրդը Արցախում կրկին ենթարկվեց արյունալի գործողությունների և չարաշահումների: 

- Քվեբեք նահանգի խորհրդարանը զորակցում է Կանադայի կառավարության այն որոշմանը, որով չեղարկվեց Թուրքիային կանադական ռազմական սարքերի վաճառքը:   

Բանաձևում Քվեբեք նահանգի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում հայ ժողովուրդին՝ ճանաչելով խաղաղության եւ անվտանգության մէջ ապրելու հայության իրավունքը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության անդամ բոլոր երկիրներուն կոչ է անում աջակցություն հայտնել Հայաստանին: 

Նշենք, որ Քվեբեքի խորհրդարանը 1980թ.-ին ճանչել է Հայոց Ցեղասպանությունը։