24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր՝ ժամը 18։30-ին, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։
Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին ուշ գիշերվանից իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումները սյունեցիների և Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Ոստիկանները գիշերը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի տուն են այցելել և հրավիրել Մեղրիի ոստիկանության բաժին: Այնուհետև նրան և պաշտպանին հրավիրել են Երևան: Երեկ արդեն Երևանում Մխիթար Զաքարյանին Քննչական կոմիտեում էր: Պաշտպանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է։