կարևոր
1099 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-23 12:21

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1271 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1271 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք, ապաքինվել է 729 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 301 535 դեպք: Ապաքինվել է ևս 729 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 284 286:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 992 անձ:

Երկրում պատվաստվել է 34 897 անձ, օրական՝ 1 560: