24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Երևանում այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 19։00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի ավանդական Ջահերով երթը։
Ինչպես ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն օրեր առաջ ներկայացրել է Ջահերով երթի խորհուրդը և նշել, որ այն պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, որոնք պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին:
Ջահակիր դառնալու հայտադիմումը՝ https://cutt.ly/ncIIbAs
Երթի մանրամասների համար՝ https://www.facebook.com/events/451370582817381 ։
Ջահերով երթն առաջին անգամ իրականացվել է մայրաքաղաք Երևանում` 1999 թ.-ին: Այդ ժամանակ երթը բազմամարդ չէր: Միայն հետագայում, տարեց տարի երթի մասնակիցները շատացան և նույնիսկ մարզերից մեծ մեքենաներով գալիս էին Երևան, որ մասնակցեն միջոցառմանը: Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր և օտարերկարցնիներ ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղիկներ խոնհարում անմար կրակի առջև: Կարող է թվալ, որ այլևս ավելորդ է այս թեմայով ցանկացած այլ միջոցառում:
Սակայն այս արարողակարգ դարձած սովորույթի մեջ, կարծես, մի շատ կարևոր տարր է պակասում. չկա պահանջատիրության որևէ դրսևորում:
Ջահերով երթն ամեն տարի կազմակերպվում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից: Երթի կայացմանն իրենց կարևոր ներդրումն են ունենում Homenetmen - ՀՄԸՄ-ն։
Երթի ամենակարևոր մասնակիցները սեփական պատմությունը չմոռացած և սեփական անժամանցելի իրավունքներին հետամուտ քաղաքացիներն են:
Նշենք նաև, որ ամեն տարի Ջահերով երթերն ունենում են հատուկ այդ տարվա համար ձևակերպված կարգախոսեր: Բոլոր այդ կարգախոսներն պահանջատիրական են: