կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-23 11:20

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք, մահացել է 15 մարդ

Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք, առողջացել է 1123 քաղաքացի, մահացել է՝ 15-ը: Մեկ օրում կատարվել է 4015 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 955515-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն առողջացման, 3984-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։