կարևոր
2116 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-23 10:12

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը

Արզնի-Երևան մայրուղային ջրատարը վթարել էր հարակից բարձունքից պոկված մեծ ժայռաբեկորը

Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում ողջ գիշեր շարունակվել է վթարված մայրուղային ջրատարի վերանորոգումը:

Ինչպես քիչ առաջ տեղեկացրին աշխատանքների վայրից, աշխատելով առանց հանգստի, ՎեոլիաԹիմն այս պահի դրությամբ իրականացրել է գործի ամենաբարդ մասը:

Սակայն անելու բան դեռ շատ կա:

Եվս մոտ 6-7 ժամ կպահանջվի աշխատանքների ավարտի համար: Այնուհետև ջրատարը կվերաշահագործվի, որից հետո մի քանի ժամվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի Արաբկիրի և Կենտրոնի սպառողների ջրամատակարարումը:

Աշխատանքների ընթացքի մասին՝ լուսանկարաշարով:

Հանրային կապերի բաժին
Վեոլիա Ջուր ՓԲԸ