19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
«ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
- Հրապարակավ տալիս եմ հաղորդում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում:
Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապնդումն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։