կարևոր
2164 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-23 00:42

Ապօրինի ձերբակալված ևս մեկ սյունեցի ազատ արձակվեց

Ապօրինի ձերբակալված ևս մեկ սյունեցի ազատ արձակվեց

«Նիկոլի ապօրինի ցուցումով հարուցված հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,-հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը:

Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել Նորայր Առուշանյանին ձերբակալելու մասին Քննչական կոմիտեի՝ այսօրվա կազմած արձանագրությունը, և Նորայրը ազատ արձակվեց: 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հրահանգել է «հատուկ և կտրուկ» գործողություններով պատժել իրեն ընդդիմացող ու հայհոյող սյունեցիներին: Բերման են ենթարկվել շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը, Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և մեկ տասնյալից ավել սյունեցիներ: