կարևոր
2161 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-22 22:39

Վաղ առավոտից քննչական կոմիտեի բակը մարդաշատ էր․ քաղաքացիները եկել էին իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սյունիքի նախօրեի դեպքերի փաստերով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ 2 հոդվածով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանին դիմավորել էին բողոքի ակցիաներով՝ պահանջել, որ նա հեռանա մարզից: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգել է «հատուկ եւ կտրուկ» գործողություններով պատժել իրեն ընդդիմացող ու հայհոյող սյունեցիներին:

Հենց այդ խորհրդակցության ժամանակ էլ դատախազության ներկայացուցիչը զեկուցել է Փաշինյանին, որ բողոքի ակցիաների փաստով արդեն քրեական գործ է հարուցված:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում։