կարևոր
1495 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 22:04

Ըստ դատախազի օգնականի՝ ակցիայի մասնակիցները պետք է ընդունեին իրենց առաջարկը, ոչ թե դատախազը կամ ներկայացուցիչը իջներ մարդկանց հետ հանդիպելու

Ըստ դատախազի օգնականի՝ ակցիայի մասնակիցները պետք է ընդունեին իրենց առաջարկը, ոչ թե դատախազը կամ ներկայացուցիչը իջներ մարդկանց հետ հանդիպելու

ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Կոնկրետ իրավիճակում իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, և ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների, տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ու բնականաբար, ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։

Առավելևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ և, բնականաբար, ներկայացվելու դեպքում դրանք ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասսխաններ կամ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»,- գրում է Աբրահամյանը: 

Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքնազգացողության վատացում ունեցած և հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատակցին»։

Հիշեցնենք, որ Դատախազության դիմաց հավաքվածները պահանջում էին դատախազին կամ նրա ներկայացուցչին իջնել և լսել ակցիայի մասնակիցների պահանջը: «Մենք ի սկզբանե ասացինք դատախազը կամ իր ներկայացուցիչը ոչ մի մտահոգվելու կարիք չուներ՝ իջնել և լսել ժողովրդին», - հայտարարել էր Արծվիկ Մինասյանը և հավելել. «Մեր պահանջը շատ հստակ է՝  ազատ արձակել ապօրինի ձերբակալված սյունեցիներին: Ուժայինները պետք է ծառայեն հայ ազգին և ոչ թե՝ հանցավոր իշխանությանը»: