18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Այսօր Դատախազության շենքի մոտ սյունեցիների ապօրինի ձերբակալման դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին:
Հիշեցնենք, որ այսօր, ի զորակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների, հանրահավաք էր կազմակերպվել Արամ Մանուկյանի արձանի մոտ: Այնուհետև մասնակիցները երթով շարժվեցին Դատախազության շենք, որտեղ պահանջեցին դատախազին իջնել և լսել ակցիայի մասանկիցների պահանջը: Ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց այն պահից, երբ դատախազին տրված 20 րոպեն լրացավ, և ոչ ոք չիջավ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման:
Անհնազանդության ակցիայի հետևանքով բազմաթիվ բերման ենթարկվածներ կան, մեկ ոստիկան տուժել է, որին առաջին բուժօգնություն են ցուցաբերել հանրահավաքի մասնակից բժիշկները: Նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկաններն արդեն բռնի ուժ կիրառել և բերման են ենթարկել հանրահավաքի մի շարք մասնակիցների, որոնց թվում է նաև ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը: ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը նշեց, որ սադրիչները շատ են, ոստիկանների կողմից շշեր են նետվել: