կարևոր
1669 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 21:46

Ոստիկանությունը «ծանուցել է» Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի որդուն ներկայանալ քննչական կոմիտե․ Մակինյան

Ոստիկանությունը «ծանուցել է» Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի որդուն ներկայանալ քննչական կոմիտե․ Մակինյան

Փաստաբան Ամրամ  Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Հարգելի ոստիկանություն, իսկ ճիշտ չէ՞ր լինի այս ծանուցագրի փոխարեն աղավնի ուղարկեիք…

Իսկ եթե լուրջ, ապա այս թղթի կտորն այսօր Սյունիքի մարզի ոստիկանները տարել են Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Ղևոնդ Հովհաննիսյանի տուն, որպեսզի նրա որդի Խորեն Հովհաննիսյանին ծանուցեն ներկայանալ քննչական կոմիտե:

Լրջացեք պարոնայք…»