24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր Երևան բերված և ավելի ուշ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու կազմակերպման կասկածանքի շրջանակներում ձերբակալված Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալության իրավաչափության դեմ պաշտպանական կողմի բերված բողոքը մակագրվել է Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին:
Այս մասին Դատախազության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ նիստը նշանակված է վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին։
Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերվանից իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումները սյունեցիների և Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Ոստիկանները գիշերը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի տուն են այցելել և հրավիրել Մեղրիի ոստիկանության բաժին: Այնուհետև նրան և պաշտպանին հրավիրել են Երևան: Այսօր արդեն Երևանում Մխիթար Զաքարյանին Քննչական կոմիտեում էր: Պաշտպանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է: