08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Նիկիոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին: Մասնավորապես նա նշել է , որ վարչապետը ծածուկ այցելել է Շուռնուխ, մտել երկու տուն ու գնացել:
«Շարասյան տղաներից ինձ մոտեցան, ասեցին՝ ինչի՞ չես մոտենում, ասում եմ՝ ո՞վ ա, ասում են՝ Փաշինյանն ա, հարցնում եմ՝ ո՞րն ա Փաշինյանը, ասում ա՝ որ տոպրակներով վազելով գնում ա: Սա ի՞նչ ա կոչվում», - պատմել է նա: Արշակյանը նաեւ մեկնաբանել է շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Շուռնուխում տեղի ունեցածը կազմակերպված ակցիա է եղել: ՄԱսնավորապես նա լրագրողներին ասել է, որ իր գյուղի բնակիչները ցանկացել են հանդիպել վարչապետին, անվտանգության վերաբերյալ հարցեր ուղղել, որ երեխան պատուհանից թուրքին չնայի:
«Ասում է՝ իշխանությունը ժողովուրդն է, բայց շուռնուխցին ժողովուրդ չի՞: Թող ցերեկով գար, կանգներ շուռնուխցու մոտ, թուրքի ճակատին նայեր, կրկներ՝ ժողովուրդ Սյունիքն անվտանգ է», - նշել է Արշակյանը:
Ինչ վերաբերում է Շուռնուխում կառուցվող տներին, ապա ըստ համայնքի ղեկավարի սա ձևական կողմն է ապահովում:
«Գիտեն՝ ոչ մեկ ընդեղ չի ապրի: Առանց փորձագետ, առանց բան, բերել, թաղամաս են սարքում, ինչի՞ համար, ո՞վ ընդեղ պիտի ապրի», - նշել է գյուղապետը՝ ընդգծելով որ տվյալ հատվածն ապրելու համար բարենպաստ չէ:
Նա կարծիք է հայտնել, որ ավելի շուտ գյուղի տարհանում են կազմակերպում: