կարևոր
1408 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 20:08

Մնացել է 5 րոպե. իջեք և պատասխան տվեք մեր պահանջներին. Արծվիկ Մինասյանը հնչեցրեց դատախազին ուղղված պահանջները

Մնացել է 5 րոպե. իջեք և պատասխան տվեք մեր պահանջներին. Արծվիկ Մինասյանը հնչեցրեց դատախազին ուղղված պահանջները

Այս պահին բողոքի է ակցիա է իրականացվում Դատախազության դիմաց հաջակցություն սյունեցիների, որոնք ապօրինաբար ձերբակալվել են: 

Հարուցված քրեական գործի շրջանակներում առաջինը պետք է Նիկոլ Փաշինյանին ներգրավել և այն մարդկանց, որոնք կազմակերպել և իրականացրել են Փաշինյանի այցը Սյունիք: Այս մասին այսօր ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով սյունեցիներին, համայնքների ղեկավարներին, քաղաքապետներին բերման ենթարկելու մասին:

Նշենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն հստակ չի նշվում, թե որ քրեական գործի շրջանակներում են գործողություններ իրականացվում:

Մինասյանը ևս մեկ կարևոր հարց առանձնացրեց ու շեշտեց, որ այն մեղադրանքով, կասկածանքով, որով այսօր սյունեցիները ՔԿ-ում են, նշանակում է, որ շարունակաբար փորձում են կոտրել հայի ոգին, քանի որ բերման ենթարկվածները պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ առաջնագծում են եղել:

Բողոքի ակցիայի մասանկիցների պահանջը հնչեցրեց Մինասյանը՝ 

Առաջին՝ ազատ արձակել ազատատենչ, հայրենապաշտ, մեր հայ ժողովրդի թասիբը պահող սյունեցի մեր եղբայրներին,

Երկրորդ՝ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի նկատմամբ: 

20 րոպե տրվեց դատախազին, որպեսզի նա իջնի և տա բացատրություն: