կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 18:57

Բողոքի ակցիա՝ Սյունիքի մարզի բնակիչների զորակցության և հանուն Հայրենիքի

Ժամը 18։30-ից՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիան ի զորակցություն Սյունիքի մարզի բնակիչների:  

Հիշեցնենք. ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ. «Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին»։