կարևոր
1702 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 18:47

Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք կներկայացվի դատարան. պաշտպան

Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք կներկայացվի դատարան. պաշտպան

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը հայտնում է, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը պատրաստ է, րոպեներ անց այն կներկայացվի դատարան:

«Փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Ժիրայր Ղարագյոզյանի գործուն մասնակցությամբ և օգնությամբ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքն արդեն պատրաստ է, րոպեներ անց այն կներկայացվի դատարան,- գրել է Գայանե Պապոյանը: 

Հիշեցնենք, որ երեկ ուշ գիշերվանից իշխանությունները սկսել են քաղաքական հետապնդումները սյունեցիների և Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նկատմամբ: Ոստիկանները գիշերը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի տուն են այցելել և հրավիրել Մեղրիի ոստիկանության բաժին: «Հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին, որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան», - գրել էր փաստաբանը: Այսօր արդեն Երևանում Մխիթար Զաքարյանին Քննչական կոմիտեում էր:  Պաշտպանը հայտնել էր, որ նա ձերբակալվել է: 

«Մեղադրանք դեռ չկա, խոսքը կասկածանքի մասին է, խոսքը Մեղրիում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին է, պարոն Զաքարյանը ներկայացվում է, ըստ վարույթն իրականացնող մարմինների, որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես չի պատճառաբանվել` ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել պարոն Զաքարյանը նշված իրադարձությունները», - ասել է փաստաբան Գայանե Պապոյանը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, մեկնաբանելով քաղաքապետի տանը գիշերը ժամը 3-ին կատարված խուզարկությունն ու դրանից հետո նրան բերման ենթարկելը, հայտնել է, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առկա է հանցագործության առերևույթ դեպք։