կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 17:56

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց. յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին. Իշխան Սաղաթելյան

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց. յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին. Իշխան Սաղաթելյան

Սյունեցիներին լռեցնելու խղճուկ փորձերը իշխանությունների անզորության ու անկարողության վկայությունն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին։

Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց»։