կարևոր
1819 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 17:35

Տեր-Պետրոսյանը սադիզմի լպիրշագույն դրսևորում է անվանել Փաշինյանի պահվածքը Շուռնուխում

Տեր-Պետրոսյանը սադիզմի լպիրշագույն դրսևորում է անվանել Փաշինյանի պահվածքը Շուռնուխում

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից», - գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը, երեկ կեսօրից հետո գաղտնագողի մեկնել էր Սյունիք: Այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել: Ավելի ուշ մինչ Կապան հասնելը Փաշինյանը Շուռնուխում է եղել: Նրան ուղեկցող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Շուռնուխի մի ընտանիքի այցը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Շուռնուխցի բնակիչը այնուհետև պարզաբանել էր. «Մենք էլ հողամասից նոր էինք տուն եկել, որ հանգստանանք, հաց կերանք, այդ պահին իրենք մտան, ամոթից կարմրել էի։ Մենք իրենցից չէինք սպասում՝ այդ ձեւով, այդ կարգավիճակով կմտնեն։ Ես դուրս եկա, տեսա անծանոթի, ով ասաց, որ ուզում են գալ, ասացի՝ ես Փաշինյանին չեմ ընդունում, դուռը ծածկեցի, մտա տուն, տեսնեմ՝ դուռը ծեծում են: Փաշինյանն իր անձնակազմով մտավ, թիկնապահներն էլ շրջապատեցին տան շրջակայքը։ Դա անելու ձեւ չի, փոքր երեխա կա տանը, դա վարչապետի պահվածք չէ»: