23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Այն տեսարանը, որը բոլորս տեսանք Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած «խորհրդակցության» ընթացքում իսկապես աննախադեպ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Երբեք, կրկնում եմ՝ երբեք Քննչական մարմնի բարձր պաշտոնյան և դատախազության բարձր պաշտոնյան այդպիսի ծայրահեղ ստորադասված կեցվածք և վերաբերմունք գործադիրի կողմից չեն ունեցել։
Օրենսդրությամբ երաշխավորված դատախազի ու քննիչի անկախության ոչնչացման տեսանկարահանված տեսարանն էր այդ ամենը, որտեղ իբրև վարչապետը կամ իբրև տուժողը նույնիսկ հանձնարարում է մարզային դատախազին ու քննիչին կատարել իր համար գործողություններ ու մի հատ էլ դուրս է հանում խորհրդակցությունից «արագ գործ» անելու համար:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին և արժանապատիվ սյունեցիներին «ձերբակալելու» և դասական իմաստով գործ «կարելու» համար՝ անխուսափելի է լինելու պատասխանատվությունը պատվիրատուների և կատարողների համար։ Չեմ կարող չնշել երբեք այսպիսի ծավալներով չի չարաշահվել, ապօրինաբար չի կիրառվել ձերբակալման ինստիտուտը՝ ինչքան հենց այս ժամանակահատվածում։ Առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ թուրքին բնորոշ վարքագիծ դրսևորող և դրանից այն աստիճան բավականություն ստացող, որ մի հատ էլ տեսագրող իրավապահ երբեք չէինք տեսել: Իսկապես սա անասելի խայտառակաություն է»,- գրել է Վարդևանյանը: