կարևոր
2242 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-22 15:05

ՀՀ քննչական կոմիտեում դիմակավորները ստորացնում են Շուռնուխի հերոսներից մեկին. ամոթ է բոլոր այն հայերին, որոնք տեսնում ու լռում են. Գեղամ Մանուկյան

ՀՀ քննչական կոմիտեում դիմակավորները ստորացնում են Շուռնուխի հերոսներից մեկին. ամոթ է բոլոր այն հայերին, որոնք տեսնում ու լռում են. Գեղամ Մանուկյան

Ուզում եմ բոլորիդ զգուշացնել, որ շատ զգույշ լինեք, որովհետև թուրքերը ներսն են: ՀՀ քննչական կոմիտեի առջև հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Եթե տեսել եք, թե ՀՀ քննչական կոմիտեում դիմակավորները ոնց են ստորացնում Շուռնուխի հերոսներից մեկին՝ երեք պատերազմով անցած շուռնուխցուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը, և ստորացնում են մի բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի՝ ոնց են հայրենիքի պաշտպանին բերման ենթարկում, դրանից հետո այլևս որևէ բան չկա ասելու»,-ասել է Մանուկյանը։

Նա նշել է, որ ամոթ է բոլոր այն հայերին, որոնք տեսնում են, որ թուրքը Երևանի կենտրոնում ամբողջ Քննչական կոմիտեի շենքի թուրքերի ներկայությամբ ոնց է ստորացնում Շուռնուխում տուն կորցրած մեր հայրենակցին ու լռում են։