կարևոր
1459 դիտում, 6 ամիս առաջ - 2021-04-22 14:20

Պետք է հասկանալ, թե ի՞նչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի այցը. Արծվիկ Մինասյան

Պետք է հասկանալ, թե ի՞նչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի այցը.  Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակարգը ակնհայտորեն դրդում եւ ստեղծում են հանրային տրամադրություններ, քրեածին իրավիճակներ: Այս ամենի թիվ մեկ պատասխանատվությունն իրենցն է, և նրանք իրենց հետ, այս ամենի մեջ ներքաշել են ողջ իրավապահ համակարգին: Այս մասին Քննչական Կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այն ինչ երեկ տեղի ունեցավ Սյունիքում, փորձ էր քաղաքացիների անհնազանդությունը ներկայացնել որպես հանցագործություն եւ սերմանել վախի մթնոլորտ: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի պետական ահաբեկչության ակտ է իրականացնում, որին պետք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում առաջին հերթին պետք է Փաշինյանին ներգրավել եւ այն մարդկանց, որոնք կազմակերպել եւ իրականացրել են այդ այցը Սյունիք»,-նշել է Մինասյանը:

Նա նշել է, որ նաեւ պետք է հասկանալ, թե ինչ նպատակ ուներ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կտարած այցը, քանի որ այն իրականացվել է առանց տեղական իշխանություններին պատշաճ ձեւով տեղեկացնելու, առանց նրանց գործընթացների մեջ ներգրավելու: 

«Եթե սա պարզապես սովորական մի այց էր, այլ բան է, բայց եթե բոլորն էլ խոսում են այն մասին, որ Փաշինյանն այցելել է մարզ իրականացնելու դավադիր մի ծրագիր, ու դու պատշաճ չես համարում այդ մարդկանց ներկայացնել քո մոտցումները, պարզապես գնում ու հրահրում ես այս ամենը, դրանով եւս մեկ անգամ ապացուցում ես, որ դավաճան ես, իրականացնում ես դավադիր ծրագիր, եւ քաղաքացիների ընդվզումը պետք է լինի: Նիկոլ Փաշինյանի այցն առանց պատշաճ բացատրության ցույց է տալիս, որ նրանք սադրիչներ են»,-ասել է Արծվիկ Մինասյանը: