կարևոր
1783 դիտում, 2 տարի առաջ - 2021-04-22 11:52

Գեղարքունիքի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Գեղարքունիքի և Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով, ապրիլի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սարուխան, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ համայնքների գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով էլ ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի գազասպառողների և թվով 1 հանրային օբյեկտի գազամատակարարումը: