Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին hայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն բերման է ենթարկվել ութ քաղաքացի, կկազմվի արձանագրություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն: