կարևոր
802 դիտում, 9 ամիս առաջ - 2021-04-22 11:24

Լոս Անջելեսը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման օր, իսկ ապրիլը՝ Հայաստանի պատմության ամիս

Լոս Անջելեսը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման օր, իսկ ապրիլը՝ Հայաստանի պատմության ամիս

Lոս Անջելեսի շրջանի ղեկավար խորհուրդը միաձայն հաստատել է հաջակցություն հայ համայնքի ներկայացված երկու առաջարկները։ Առաջարկներից մեկի համաձայն՝ ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման և հիշատակման օր, իսկ երկրորդով՝ ապրիլը ճանաչել Հայաստանի պատմության ամիս։

Խորհրդի նախագահ Քեթրին Բարգերն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեր խորհուրդը միաձայն ընդունել է երկու առաջարկը, որը ես առաջ եմ քաշել այսօր՝ հաջակցություն մեր հայ համայնքի... Լոս Անջելեսի շրջանը հզորացված է հսկայական հայ համայնքի կողմից։ Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայները և կշարունակեմ լուսաբանել նրանց պատմությունը, հաջողություններն ու առաջնահերթությունները»։