կարևոր
1873 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 11:06

Այո, դժվար է դաշնակցական լինելը, բայց պարտավորեցնող ու պայքարող. ու՞ր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով խրատ տվողներ. Սարգիս Կարապետյան

Այո, դժվար է դաշնակցական լինելը, բայց պարտավորեցնող ու պայքարող. ու՞ր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով խրատ տվողներ. Սարգիս Կարապետյան

Երեկ երեկոյան կառավարական առանձնատան դիմաց Փաշինյանի դեմ բողքոի ակցիայի մասին գրում է ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և հարցադրում՝ լավ, բա ու՞ր են այդ (դուխով) տղաները, ինչու՞ պիտի ես ու իմ ընկերները միշտ լինենք առաջնագծում։ Միթե այս հայրենիքը միայն մերն է։ Ո՞ւր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով տարբեր սենյակներից խրատ տվողներ։  

«Թե բա վճռական չեք, ընդիմությունը չի գնում կտրուկ քայլերի, մենակ խոսում եք.... Այսօր մի պահ ոստիկանների հետ հերթական անհավասար մենամարտի ժամանակ (մենամարտում էինք մեկը երեքի դիմաց) մտածում էի,՝ լավ, բա ու՞ր են այդ (դուխով) տղաները, ինչու՞ պիտի ես ու իմ ընկերները միշտ լինենք առաջնագծում։ Միթե այս հայրենիքը միայն մերն է։ Ո՞ւր եք, կապույտ պիջակով և սպիտակ վերնաշապիկով տարբեր սենյակներից խրատ տվողներ։ Նայում եմ աջ, բերման են ենթարկում Աղասին, շրջվում եմ ձախ' Թաթուլն է մենամարտի բռնվել' վիրավոր ոտքով, ետևումս իմ սփյուռքահայ ընկերներն են' Ժիրայրը, Սևանը, Սանանը և մյուսները։ Դե, մեր երիտասարդականի ու ուսանողականի մասին չասեմ, ինքներդ գիտեք։ Մի պահ նահանջում եմ, որպեսզի շունչս տեղը բերեմ։ Մտնում եմ համացանց, ուղիղ եթերով Գերասիմ Վարդանյանը մարտի է բռնվել ոստիկանների հետ Արտաշատի խճուղում։ Հիշեցի մի երգ՝ «Դե զարկեք, զարկեք, մինչև շունչ վերջին...»։ Նորից նետվեցինք մարտի, ոստիկանները նահանջեցին, մենք գրավեցինք փողոցը ։ Այո, դժվար է դաշնակցական լինելը, բայց պարտավորեցնող ու պայքարող։

Հ.Գ. Ախր մենք մեր հայրենիքը շատ ենք սիրում և իզուր չի, որ երդվելիս ասում ենք՝ «... և եթե հարկ լինի՝ անգամ կյանքիս գնով»։