կարևոր
2014 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 10:50

Կարմիր բերետավորները անհայտ ուղղությամբ տարել են շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին, Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին

Կարմիր բերետավորները անհայտ ուղղությամբ տարել են շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին, Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին

Կարմիր բերետավորները այսօր բերման են ենթարկել Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին (աշխարհապետ)։

Ընտանիքը տեղեկացրել է, որ Արարատը մեկ շաբաթ է հիվանդ պառկած է եղել՝ բարձր ջերմությամբ, ծանր հազով։ 

Ի դեպ, Աշխարհապետը այն մարդկանցից էր, որը կապիտուլացիայի պայմանագրի ստորագրումից հետո, Շուռնուխում այրեց իր տունը: «Նիկոլ, սա քեզ ամանորյա նվեր շուռնուխեցուց։ Սա ժամակավոր բան է, ես իմ քարը նորից դնելու եմ։ Հերթով վառելու ենք Նիկոլ, ու ամենամեծ հրդեհում քեզ ենք հրդեհելու։ Կերար զորքի գլուխը, ժողովուրդի գլուխը կերար, քեզ քֆուր տալը սովորեցրիր մեզ, տտներ վառելը սովորեցրիր մեզ։ Նիկոլ, քեզ էլ պիտի այս կրակի մեջ վառեին, սրա պատճառը դու ես, թքեմ ես քո նամուսին, հայի հացը կերար, հայ մոր կաթը կերար, բայց դու ապերախտ կենդանի դուրս եկար», գրել էր նա։

Հավելենք նաև, որ ապօրինի հրամանի արդյունքում գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին։ Հովսեփյանի փաստաբաններին առայժմ որևէ կերպ չի հաջողվում պարզել, թե որտեղ են տարել համայնքի ղեկավարի տեղակալին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին: Լուսաբացին նրան Մեղրիի ոստիկանությունից տեղափոխել են Երևան:

Երեկ Նիկոլ Փաշինյանին սյունեցիները դիմավորել են բողոքի ակցիայով՝ պահանջել են, որ նա հեռանա մարզից: Փաշինյանն իրեն կապիտուլյանտ անվանողներին պատասխանել է «Դուք եք կապիտուլյանտը»: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ քաշքշուկ է սկսվել: Նիկոլ Փաշինյանը ցանկացել է նաեւ այցելել Ագարակի գերեզմանատուն, սակայն հավաքվածները փակել են գերեզմանոցի ճանապարհը՝ թույլ չտալով նրան մտնել այնտեղ: Վերջինս Մեղրիում և Ագարակում «արժանացել է ընդունելության», մասնավորապես՝ քաղաքացիները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորել և ճանապարհել նրան, իսկ Քաջարան նա այդպես էլ չի կարողացել մտնել։

Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մտել է Սյունիքի մարզպետարան և խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում, մասնավորապես, նշել է. «Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին․ հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին»: