կարևոր
2143 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 09:56

Սյունիքում ՌԴ սահմանապահների պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում մարզում և ՀՀ–ում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան

Սյունիքում ՌԴ սահմանապահների պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում մարզում և ՀՀ–ում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը.

«Հարմար է՞ հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։

ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։

Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքները, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։

Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել»։