կարևոր
1648 դիտում, 1 տարի առաջ - 2021-04-22 09:04

Այսօր ապրիլի 22–ն է. 1994 թ. հենց այս օրը Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը

Այսօր ապրիլի 22–ն է. 1994 թ. հենց այս օրը Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը

Ապրիլի 22-ը տարվա 112-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 253 օր։

  • 1724 թ. - ծնվել է Իմանուիլ Կանտը՝ գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը։
  • 1870 թ. - ծնվել է Վլադիմիր Լենդինը՝ ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին ղեկավարը և ԽՍՀՄ փաստացի ղեկավարը 1922 թ.-ից։
  • 1915 թ. - Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվեց զանգվածային թունավորման զենք։
  • 1918 թ. - Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարեց իր անկախությունը Ռուսաստանից:
  • 1937 թ. - ծնվել է Ջեք Նիկոլսոնը՝ ամերիկացի հանրահայտ դերասան, ստացել է 3 Օսկար և 7 Ոսկե Գլոբուս, ամենաշատ Օսկարի և Ոսկե Գլոբուսի ներկայացված դերասանն է։
  • 1992 թ. - Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով մահացավ 200-ից ավելի մարդ։
  • 1994 թ. - Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանովվ։
  • 1996 թ. - Լյուքսեմբուրգում ստորագրվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։